Բուքիքիոն առաջարկել է, որ Վենետիկի հանձնաժողովը տեղափոխվի Երևան և վերանվանվի՝ Երրորդ մասի հանձնաժողով
«Իմ Լոնքը» խմբակցության պատգամավոր Հեթում Հեթումյանը մեկնաբանում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի հայտարարությունը
Իր պաշտոնից չհրաժարվելու ՍԴ նախագահ Հրայր Թովմսյանի որոշումը Բուքիքիոն գնահատում է որպես քաղաքականություն, իսկ քաղաքականությանբ զբաղվելը ոչ հարիր է դատավորին։ Քաղաքականությունը գործադիր և օրենսդիր իշխանության մենաշնորհն է, և նրանց հորդորին լուռ չենթարկվելը քաղաքական հակամարտություն է, որ դարձնում է դատավորներին քաղաքական կողմ։ Դատավորի էթիկայի կանոններից է լռությունը, գործադիր իշխանության ղեկավարի հորդորները լուռ, առանց հակաճառելու կատարելը։ Իսկ գործադիր և եթե կուզեք նաև օրենսդիր ղեկավարներին որևէ առարկություն, անհամաձայնություն հայտնելը վայել չէ դատավորի բարձր կոչմանը։ Իսկ երբ որևէ դատավոր դույզն անհամաձայնություն է հայտնում, մխրճվելով իրեն ոչ հարիր հակամարտության մեջ, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։
Բուքիքիոն բարձր է գնահատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը, այն խորհդանշում է կառավարության հարգանքը դատավորիների դժվարին աշխատանքի նկատմամբ և խստորեն դատապարտում է այն բոլոր կոչերը, որոնք հորդորում են նրանց չգնալ վաղ կենսաթոշակի։ Այդ կոչերը բիրտ ճնշում են դատական համակարգի վրա։ Բուքիքիոն տարակուսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները վճռական չեն և դեռ ասֆալտին չեն փռել այն անձանց, ովքեր կոչեր, այսինքն ոչ իրավական հորդորներ են ուղղում դատավորներին։ Նաև զարմացած է որ Սահմանդարական դատարանի նախագահը վարչապետին բարձրաձայն պատասխաններ տալու համար դեռևս ձերբակալված չէ։
Այսուհանդերձ, Բուքիքիոն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության սկզբունքայնությունը, որով մերժում է դատավորի կողմից սեփական բերանը բացելու և գործադիրին պատասխաններ տալու հոռի բարեքերը, որոնք հավանաբար ժառանգել է նախորդ հանցավոր ռեժիմից։ «Դատավորը՝ ձկան պես լուռն է», ահա՛ դատավորի անկախության եվրոպական ձեռքբերումը։ Եվրոպական կոնվենցիան դատավորին դատարանի դահլիճից դուրս խոսք ասելու մի բացառություն է թույլ տալիս՝ երբ գործադրի ղեկավարը թքում է դատավորի երեսին, նա կարող է ասել՝ անձրև է գալիս։ Սակայն կոնվենցիան նաև ասում է, որ այս պատասխանն էլ չի խրախուսվում, և պատրաստում են կոնվենցիայում փոփոխություն, որով դատավորի երեսին թքելու դեպքում էլ, նա պարտավոր է լռել, քանի որ անձրևին հղում անելը քաղաքական հայտարարություն է։
Բուքիքիոն խոստովանում է, որ եվրոպական ոչ մի երկրում այդպես հետևողականորեն դատավորներին զերծ չեն պահում խոսելու, հայտարարելու, հարցազրույց տալու և ամենակարևորը, պատասխաններ տալու հանցավոր պրակտիկայից, ինչպես Հայաստանում է։ Ահա եվրոպական երկրներում այս թերացումներն են պատճառը, որ այնտեղ դեռևս արդարադատության լուրջ խնդիրներ կան։
Հայաստանի այս հետևողականությունը ոգևորել է պարոն Բուքիքիոյին, և նա առաջրկություն է ներկայացրել, որ Վենետիկի հանձնաժողովը տեղափոխվի Երևան և վերանվանվի՝ Երրորդ մասի հանձնաժողով։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից