Լրահոս

05.02.2020 12:50


Բոլորիս ասելիքը մեկն է՝ վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում. Հայկուհի Գյոկչյան

Բոլորիս ասելիքը մեկն է՝ վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում. Հայկուհի Գյոկչյան

«Ես ուռուցքաբան եմ և ես քարոզելու եմ, որ հավատը բժշկի և սեփական ուժերի նկատմամբ բուժման գրավականն է»…

«Ես իրավաբան եմ և ես քարոզելու եմ անծուխ Հայաստան կարգախոսը, որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց»…

« Ես ուսուցչուհի եմ և ես ուսուցանելու եմ քաղցկեղի դեմ պայքարել վաղ հասակից»…

«Ես արվեստի գործիչ եմ և ես սատարելու եմ քաղցկեղի գլոբալ էպիդեմիայի դեմ պայքարին»…

84889150_2853732541349569_3174450013971415040_n 85091829_614853762636227_5428949845962391552_n

Սրանք մեջբերումներ են Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված ցուցահանդեսից, որը նպատակ ունի է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով մարդկանց հիշեցնելու քաղցկեղի վաղ ախտորոշման նշանակությունը. «Ամեն տարի փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումներին սովորաբար մասնակցում են բժիշկներն ու բուժաշխատողները, սակայն այս տարի քաղցկեղի դեմ պայքարում որոշեցինք ընդգրել տարբեր բնագավառների մասնագետներին, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք այս բարդ հիվանդության դեմ: Տարբեր մասնագիտութունների ներկայացուցիչների ներառելով՝ մենք բոլոր ուղերձներում կարմիր թելով տանում ենք այն գիծը, որ վաղ ախշտորոշումը մեծաթիվ կյանքեր է փրկում: Եթե հիվանդությունը ի հայտ է եկել՝ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է: Շատ հիվանդներ բացարձակ առողջանում են և ապրում են սովորական կյանքով»,-ասում է միջոցառման նախաձեռնող ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ու Մետրոպոլիտենի համագործակցության արդյունքում:

83897107_2613838708714908_4991649895224967168_n 84052767_147169672911716_2207044051142705152_n 84713231_499494774312284_237262664970010624_n

Ըստ նրա՝ քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ ամեն տարի տեղի են ունենում, և չնայած այդ ամենին՝ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով աճում է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին ամբողջ աշխարհում 27 միլիոն նոր դեպք է հայտնաբերվելու: Հետևաբար պետք է գնալով էլ ավելի ինտենսիվացնել քայլերն այս ուղղությամբ. «Մենք կոչ ենք անում որպեսզի մարդիկ վաղ դիմեն, սկրինինգային ծրագրերին ժամանակին մասնակցեն, և այդ նպատակով նախարարությունը ընդլայնում է սկրինինգային ծրագրերը: Այս տարի հատկապես շեշտադրումը դրել ենք թոքի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումների վրա, քանի որ թոքի քաղցկեղ ունեող մարդկանց քանակն աճում է»,-շեշտեց Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ “ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԳՈՐԾՈՒՄ ԵՄ”:

84143529_552523402015957_5630739925063172096_n 84173183_243950579931979_7481290549492711424_n 84712057_775085536311498_6774482182615334912_n

ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն էլ շեշտեց, որ քաղցկեղի դեպքերի մոտ 40 տոկոսը կարելի է կանխարգելել, իսկ այդ հարցում առաջնահերթ քայլը վաղ ախտորոշման հնարավորություններ ստեղծելն է:

84250261_470988507119574_401549587858325504_n 84258856_467197234165563_2892602259869270016_n 84624140_299641424326043_431114265823281152_n

Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենք սիրով են հարթակ տրամադրել ցուցահանդես համար, քանի որ մետրոյով ամեն օր շուրջ 75 հազար ուղևոր է երթևեկում, ու դա հրաշալի միջոց է, որ քաղցկեղի դեմ պայքարի ուղերձներին, որոնք փակցված են ոչ մետրոյի տարբեր կայարաններում, մեծաթիվ մարդիկ ծանոթանան:

84261392_200211464431966_4030025645571440640_n 84267721_175700913750897_3356057345963589632_n 84401276_976952912701996_363804311454482432_n

Ի դեպ ցուցահանդեսից զատ արդեն Մետրոնոմում շատ գեղեցիկ ավազային ներկայացում տեղի ունեցավ: «Մի կյանքի պատմություն» խորագրով շոուն պատմում էր քաղցկեղը ապրած ու հաղթահարած մարդու ընտանիքի մասին. «Եղեք առողջ հանուն Ձեր ընտանիքի»,-այս ուղերձով եզրափակվեց միջոցառումը:

84498792_178761186684936_5112103623135854592_n 84543333_192411721816114_3179926844598124544_n 84550785_513776755938172_2389313731516432384_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը