Կարծիք

05.02.2020 12:05


Նախ Նիկոլը պետք է այդ 6 կետերի էությունը հասկանա

Նախ Նիկոլը պետք է այդ 6 կետերի էությունը հասկանա

Նիկոլը, վերջապես, "հեղափոխությունից" մոտ երկու տարի հետո կարողացավ ձևակերպել այն, ինչը պետք է լիներ իսկական հեղափոխության էությունը։ Բայց բաց է թողել հիմնաքարային կետերից մեկը։

Ամբողջովին կիսում եմ համազգային 6 կոնսեսուսները (իրականում ինքն է կիսում իմ կոնսեսուսները, որոնք դեռևս երկու տարի առաջ ես եմ շարադրել հայկական ու միջազգային մամուլում, բայց դա երկրորդական հարց է)։

Սակայն մեկ բան է դա ասելը, մեկ բան՝ իրացնելը։ Այս ողջ ընթացքում հենց ինքն է բազմիցս խախտել (ու շարունակում է խախտել) այդ կետերը։

Նախ ինքը պետք է այդ 6 կետերի էությունը հասկանա, նաև իր ապաքաղաքական թիմի համար դրանց մասին թրեյնինգներ կազմակերպի։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը