Քաղաքական

05.02.2020 11:30

Հայկ Մարությանը մայթերի սալիկների փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում. «Հրապարակ»

Հայկ Մարությանը մայթերի սալիկների փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում. «Հրապարակ»

Երեկ «Հրապարակը» տե­ղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղա­պետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկա­վար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, թե հեռախոսով հարցերի չի պատասխա­նում՝ առաջարկել էր գրավոր։

Նույնը եւ՝ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից հետո սկսել էր նամակագրություն մեր լրագրողի հետ՝ իրեն բնորոշ ոճով ծաղրելով ու վիրա­վորելով նրան։ Բանն այն է, որ մինչեւ գրավոր փաստաթուղթ չես ունենում, այս անձինք եռանդով հերքում են փաստը եւ կեղծ տեղեկություններ տարածում։ Իսկ երբ գրավոր ապա­ցույցներ ես ներկայացնում, սկսում են տարբեր ծիծաղելի արդարացումներ բերել, վարչապետի սիրած բառով՝ «կռուտիտներ», հույս ունենալով, որ կկարողանան մոլորեցնել անտեղյակ մարդկանց։

Այժմ մեր ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը հաստատում է մեր ունեցած տեղեկությունները։ Հունվարի 31-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրել է 2020թ. հունվարի 20-ի որոշման «մայթերի վե­րանորոգման՝ սալիկապատման» բա­ռերը փոխարինել «Կենտրոն վարչա­կան շրջանի վարչական շենքի վերա­նորոգման» բառերով։ Ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի քանդված ու ավերված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետն ու իր ընկե­րը նորոգելու են առանց այն էլ շատ լավ նորոգված ու բարեկարգ թաղա­պետարանի շենքը։ Ովքեր գեթ մեկ անգամ մտել են Սայաթ-Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող այդ շենքը, կվկայեն, որ այդպես է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։