Քաղաքական

05.02.2020 11:08

Ինչո՞ւ է ընդդիմությունն այսքան կաշկանդված և ինչո՞ւ չի կասեցնում ՍԴ–ի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է ընդդիմությունն այսքան կաշկանդված և ինչո՞ւ չի կասեցնում ՍԴ–ի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը․ «Հրապարակ»

Նույնիսկ նախկին «ատելի» իշխա­նությունների ժամանակ ընդդիմությունն այսքան կաշկանդված չի եղել, ինչքան հիմա։ Թվում է, թե ոչինչ չի խանգարում խորհրդա­րանական ընդդիմությանը՝ կասեցնել Սահմանադրական դատարանի դեմ իշխա­նությունների հայտարարած պատերազմը, որի վերջին հուժկու հարձակման ականա­տեսը կլինենք մոտ օրերս՝ Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերի ընդունմամբ։ Սակայն ընդդիմադիրները մի կողմից քննա­դատում են իշխանություններին, թե այս ինչ հակաօրինական, հակաիրավական նա­խագծեր եք բերում, մյուս կողմից հապա­ղում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից եւ հայտարարել, որ վիճարկեն այդ նախագծերի սահմանադրականությունը եւ հայտարարեն, որ դրանց ընդունվելու դեպքում էլ դիմելու են ՍԴ։ Երեկ թե՛ էդմոն Մարուքյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել են, որ ՍԴ դիմելու հարցով դեռ որոշում չունեն ու պետք է քննարկեն իրենց խմբակցություննե­րում։

Հիշեցնենք, որ պատգամավորների 1/4–ի ձայներով կարելի է դիմել ՍԴ եւ ստանալ գերագույն դատարանի եզրակացությունը։ Ակնհայտ է, որ ԱԺ ընդդիմությունը հերթա­կան անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։