Իշխանության ներկայացուցիչները մի մոլուցք ունեն` անվերջ խոսել ժողովրդի անունից
Իշխանության ներկայացուցիչները մի մոլուցք ունեն` անվերջ խոսել ժողովրդի անունից: Ընտրվում են, ասում են՝ ժողովուրդն ընտրեց, մեկին սպառնում են, ասում են՝ ժողովուրդը ահեղ դատաստան կտեսնի, մի բան անում են, ասում են՝ ժողովուրդն ա տենց ուզում...
Ես չեմ հասկանում՝ ինչի՞ սեփական անունից չեն խոսում: Դա նույնն է, որ ես մեկին ուզենամ աշխատանքից ազատել, ասեմ՝ «գիտես, աշխատակազմը դեմ է, որ դու մեզ հետ աշխատես»: Կնշանակի` ես էդքան էլ դեմ չեմ, բայց այ աշխատազմի պահանջը պիտի կատարվի:
Այսպիսով պահանջում եմ, որ սրանից հետո անվանական նշեք «ժողովրդի» անունները, օրինակ` «ես, իմ հարևան Պողոսը... պահանջում ենք այսինչ բանը»: Այլապես ես ոչ մի կերպ չեմ հասկանում` ես կամ, մասնավորապես, պահանջ ու սպառնալիք ներկայացնողը մտնո՞ւմ ենք ժողովրդի մեջ, թե՞ էլի շարժվում ենք «կոլեկտիվ պատասխանատվությունը պատասխանատվության բացակայությունն է» սկզբունքով:

Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից