Երևանում թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը ամենաբարձր աստիճանի խմած վիճակում վթարի է ենթարկվել՝ բախվելով ծառին
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Փաստի նյութեր են նախապատրաստվում։
«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։