Ճանապարհի մերկասառույցի պատճառով 22–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ
Երեկ՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 17:25-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 36 AM 918 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ավետիս Մ.-ն և նրա ուղևոր, 22-ամյա Լիաննա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։