Ընդամենը 1 ամիս առաջ մեր տարածաշրջանը պատերազմի եզրին էր
Ընդամենը 1 ամիս առաջ մեր տարածաշրջանը պատերազմի եզրին էր։ Ընդհանրապես մենք ահավոր պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մեկ պատերազմը չվերջացած երկու նոր հակամարտություն է բռնկվում։
Մեր տարածաշրջանում ամենօրյա շատ լուրջ ջանքեր են պետք երկիրը հազար ու մի փորձանքից ապահով պահելու համար։ Միաժամանակ համապատասխան անվտանգության ենթակառուցվածքը պետք է ոչ միայն պահել ու փայփայել, այլև զարգացնել, որպեսզի այն ադեկվատ լինի ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա հնարավոր մարտահրավերներին։
Այսինքն ամենօրյա լուրջ աշխատանքին զուգահեռ պետք է նաև զբաղվել ռազմավարական պլանավորմամբ և այդ պլանների իրագործմանն ուղղված քայլեր անել։
Այս ամենի ֆոնին ունենք վարչապետ, որը համարյա 5 ամիս է՝ ժամանակ չունի ԱԱԾ պետ նշանակելու, բայց ժամանակ ունի 39000 դրամի ՀԴՄ կտրոնի շուրջ հնդկական սերիալ սարքելու Ֆեյսբուքում։

#ԵրկիրՀԺ
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից