Կարծիք

04.02.2020 21:46


Զինվորի հաց գողացողը կամ անմեղսունակ վարչապետը

Զինվորի հաց գողացողը կամ անմեղսունակ վարչապետը

ՀԴՄ չտրամադրած ռեստորանը, որը ի դեպ հարկ չի թաքցրել, բայց հիպոթետիկ, դիցուք թաքցրել է այդ հարկը, 39.000 դրամ հաշվից կկազմեր առավելագույնը 1560 դրամ (սա Հայաստանի տարածքում գործող ռեստորանների դեպքում, նոր օրենքով, շրջանառության 4%)...
Հիմա պարզագույն մոտավոր հաշվարկներ...

12 մեքենայով Արցախ սեփական ընտանեկան նպատակով մեկնած վարչապետի ծախսերը, որոնք, ի դեպ, ուղիղ ՀՀ պետական բյուջեի հաշվին են.

1. Տեսագրության մեջ առկա մեքենաները 100 կիլոմետրին ծախսում են միջինում 25 լիտր, Արցախ գնալ, այնտեղ վարել, գալ միասին կլինի մոտ 1000 կմ, այսինքն յուրաքանչյուր մեքենան կծախսի մոտ 250 լիտր բենզին
12 մեքենան միասին 12*250= 3000լիտր, բենզինի մեկ լիտրի արժեքը 430 դրամ է 3000*430=1.290.000 ՀՀ դրամ

2.11 մեքենա ամենքում առնվազն 3 անձ 33 պետական աշխատակից միջինը 250.000 դրամ աշխատավարձով, այսինքն օրական մոտ 8000 դրամ, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ոչ աշխատանքային, հանգստյան օրերին աշխատակցի աշխատլու դեպքում վճարվում է կրկնակի, հետևաբար՝
33*8000=264000 ՀՀ դրամ

3. 12 մեքենաների ամորտիզացիան՝ գումարած նրանց յուղի, անիվների լրացուցիչ մաշվածությունը մոտավոր կլինի 15.000 դրամ
12*15000=180000ՀՀ դրամ

4. Հաշվի առնելով երկրի բարձրագույն ղեկավարի և նրա կնոջ տեղաշարժման քմահաճույքները՝ ողջ ճանապարհը, բացի ուղեկցող մեքենաներից, ըստ տարածքների հերթապահել են մոտ 140 ոստիկան գրառմանս 2-րդ կետի տրամաբանությամբ, ուրաքանչյուրը վճարվել է 3000 դրամի մոտ
140*3000=520000ՀՀ դրամ
Գումար՝520000+180000+264000+1290000=2.254.000ՀՀ դրամ

Հիմա համեմատենք.
մի դեքում հիպոթետիկ զինվորից գողացվել է 1560 դրամ, մյուս դեպքում ուղիղ ՀՀ պետական բյուջեից, անձնական նեղ ընտանեկան շահերի համար մսխվել է 2.254.000 ՀՀ դրամ, որը կարող էր ուղղվել ՀՀ բանակաշինությանը, և փաստորեն գողացվել է զինվորից...

Նույն օրը այդ ճանապարհին, եղել են մի քանի ՃՏՊ, որոնցից ըստ տարածվող խոսակցությունների՝ 2 վթարը ուղիղ կապված են վարչապետի տեղաշարժի համար փակված ճանապարհների հետ։

Կա պնդում, որ Աշոտը զորամասում թիկնապահ ունի, որը արդեն զուտ մարդկային լկտիություն է։
Այս համատեքստում մեծ ցավով պետք է արձանագրենք, որ կան ՀՀ շատ զինծառայողներ, ում ծնողները նույնիսկ Գազելով իրենց երեխաներին սնունդ ուղարկելու հնարավորություն չունեն, այս ֆոնին 12 մեքենայով Արցախ մեկնող և իր թիկնապահներով ծառայող որդուն տեսակցող վարչապետը ստոր սրիկա է, ով մեր բյուջեն դարձրել է իր ընտանեկան խրախճանքների ֆինանսավորման աղբյուր։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը