Կարծիք

04.02.2020 18:26


Հենց ձեր սրտի ժուլիկն էր քաղաքական սլենգ ներմուծել «պադավատապետություն» տերմինը

Հենց ձեր սրտի ժուլիկն էր քաղաքական սլենգ ներմուծել «պադավատապետություն» տերմինը

Քանի որ տասնյակ մարդկանց տեսա, ովքեր փորձում են ասպարեզ նետել այն թեզը, թե բա Նիկոլը լավ է արել, որ 12 մեքենայով գնացել է որդուն տեսակցության, որովհետև ինքը վարչապետ է, իրեն թիկնազոր է հասնում և այլն, հարկ եմ համարում ուշադրություններդ հրավիրել մի շարք կարևոր հանգամանքների վրա։

1. Երկրի ղեկավար դարձած այս ժուլիկը ինքն էր տարիներ շարունակ շահարկում ծառայողական մեքենաների ու պետական միջոցների՝ սեփական նպատակներին ծառայեցնելու հարցը։ Ավելին, հենց ձեր սրտի ժուլիկն էր քաղաքական սլենգ ներմուծել «պադավատապետություն» տերմինը։

2. Վարչապետին ոչ ոք չի արգելում տեսակցել իր որդուն, ինչպես դա չի արգելվում որևէ այլ պետական պաշտոնյայի, բայց երբ գործ ունենք պետական միջոցների հետ, միշտ ակտուալ է պետության տեսանկյունից նպատակահարմարության հարցը։ Օրինակ՝ ես խնդիր չեմ տեսնում, երբ Նիկոլը պաշտոնական կամ աշխատանքային այցով գտնվում է Արցախում ու ձեռքի հետ էլ տեսակցում է որդուն, բայց կներեք, երբ Նիկոլը իրա սաղ դամավոյ գրքով վեր է կենում ու գնում է տղուն տեսնելու, էդ արդեն կոչվում է թալան ու պետական միջոցների անարդյունավետ տնօրինում։

3. Նիկոլը առավել ևս չպետք է իրեն թույլ տա նման բան անելով՝ ՀԴՄ-ների հետևից ընկնել, որովհետև այսօրվա իր ուղևորությունը հարյուր հազարավոր դրամ է արժեցել պետբյուջեի համար։ Արշակի չտպած ՀԴՄ-ն Արցախի բյուջեի վրա ոչինչ չի արժեցել, իսկ եթե արժենար էլ՝ 2400 դրամ էր կազմելու։

4. Որևէ մեկը, ով դմփ-դմփ-հու է արել, թող ծպտուն չհանի կարգավիճակի, թիկնազորի ու կարգի մասին, որովհետև հենց նույն թեմաների ու էդ թեմաների շահարկումների արդյունքում էիք դմփդմփում։

Հա, ու ձեր սրտի ժուլիկը էս թեմաները ցրելու համար է հենց Հայրապետյան Ռուբենին բերման ենթարկել, որպեսզի Պողոսի պրիմիտիվ մտայնությունը ուղղի իրենց ցանկալի ուղղությամբ։ Եթե ինքը որևէ լուրջ փաստարկ ունենար ՀԴՄ-շոուի խայտառակությունը ցրելու համար, դա իր քարոզիչներն ու հեղափոխության պահպանակները վաղուց արդեն շրջանառության մեջ էին դրել:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը