Լրահոս

04.02.2020 20:45


Բյուրեղավանում գողության դեպք է բացահայտվել

Բյուրեղավանում գողության դեպք է բացահայտվել

Հունվարի 31-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին 81-ամյա մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ իր տնակը թալանել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 20-ի ժամը 13.00-ից հունվարի 31-ի ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները կոտրելով, Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցի վագոն-տնակից գողացել են մետաղի ջարդոն և գործիքներ:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 3-ին, ժամը 16.00-ին, Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 56-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, նշված վագոն-տնակից գողացել է տարբեր տեսակի կենցաղային ապրանք, գունավոր մետաղ, կարի մեքենա:

Գողոնը 57-ամյա տղամարդու հետ, նրա վարած «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով, հունվարի 30-ին տեղափոխել են Բյուրեղավան քաղաքի գունավոր մետաղների ընդունման կետ, որտեղ մի մասը հանձնել են, իսկ մյուս մասը պահել է իր տանը:

Գողոնը մասամբ առգավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը