Կարծիք

04.02.2020 18:05


Ստալինյան ոճով բացահայտումները և «դատավարությունները» սարերի հետևում չեն

Ստալինյան ոճով բացահայտումները և «դատավարությունները» սարերի հետևում չեն

Տրամաբանությունս ինձ հուշում է, որ շատ շուտով մենք ականատես ենք լինելու «պետական հեղաշրջումների» փորձերի կամ նախապատրաստությունների «բացահայտումների» գործերի:

Միամիտ կլինի մտածել, որ «ասֆալտին պառկեցնելու» այդ գործողությունները ինչ-որ չմտածված կամ չպլանավորված միանգամյա ակցիաներ են:

Ստալինյան ոճով բացահայտումները և «դատավարությունները» սարերի հետևում չեն, պարզապես մի հարց է առաջանում՝ կդիմանա՞ մեր պետականությունը նման արհավիրքի, թե՞ ոչ:

Իսկ նման «շռայլությունները», ինչպիսիք են մարդու իրավունքները և արդար դատավարությունները, շատ արագ հօդս են ցնդելու: Չէ որ արդեն վաղուց կիրառության մեջ է դրված «ժողովրդական վարչապետ», «ժողովրդական իշխանություն» և լիքը այլ բառակապակցություններ, որոնք սկսվում են «ժողովրդական» բառով:

Հիշեք, որ 20-րդ դարի ամենադաժան բռնապետները գործել են հենց «ժողովրդական» բառերով ու ժողովրդի անունից:

Հիշեք նաև, որ կարիերայի սկզբում ոչ ոք լուրջ չէր ընկալում ո՛չ Ստալինին, ո՛չ Հիտլերին, ո՛չ Մուսոլինիին, ոչ էլ Մաո Ձե Դունին:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը