Կարծիք

04.02.2020 17:46


Պարոն վարչապետ, կասե՞ք, թե կիրակի օրով ո՞ւմ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել Ձեր զինվոր բալին տեսության

Պարոն վարչապետ, կասե՞ք, թե կիրակի օրով ո՞ւմ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել Ձեր զինվոր բալին տեսության

Պարոն վարչապետ, մի լուրջ հարցով կտրեմ Ձեր մասկի-շոուները: Դուք Քարվաճառ որպես ի՞նչ էիք գնացել` ՀՀ վարչապե՞տ, թե՞ զինվորի հայր: Որ զինվորի հաց գողանալուց եք խոսում, կասե՞ք, թե կիրակի օրով ո՞ւմ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել Ձեր զինվոր բալին տեսության: Բենզինը Ձեր գրպանից եք լցրե՞լ, ՀԴՄ կտրոնները ցույց կտա՞ք: Բա ասում էիք, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հիմա բանակում ամեն զինվոր ունեցողը կարո՞ղ է պետական բենզինով այցելել իր զինվորին: Որտե՞ղ է գրված, որ մարդիկ պետք է աշխատեն ու հարկեր վճարեն, որ Դուք Ձեր ընտանիքապետությունը կառուցեք իրենց գումարների հաշվին:

Ի՞նչ եք ուզում. սերմացու գողացող մկան նման պետական բյուջեն լափե՞լ, բայց ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններ անե՞լ: Չի ստացվելու պարոն վարչապետ: Մտքներիցդ հանեք, չի ստացվելու: Մարդկանց էշի տեղ դնել չի ստացվելու: Ում համար պարզ չէ, որ հարկատուների փողերով տպավորիչ ավտոշարասյունով զինվորին տեսության գնալը հենց զինվորի հաց գողանալ է: Նույնիսկ եթե տեսանյութ հրապարակեք, որ գրիչը հեծած պեռաշկի եք տանում Ձեր զինվոր զավակին, միևնույնն է` չի ստացվելու: Մի անգամ ասել եմ, նորից կրկնում եմ. Հայաստանի միակ օրենքով գողը Դուք եք ու Ձեր ընտանիքապետությունը: Դուք եք ուրիշին անուն դնելով` պինդ գրկել իշխանական լափամանն ու «օրենքով» աղում հարկատուների փողերը` հանուն Ձեր անձի ու Ձեր ընտանիքի վայելքների:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը