Կարծիք

04.02.2020 17:00


Հարգելի Սերժ Թանկյան, հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեզ ներառել են «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքում

Հարգելի Սերժ Թանկյան,  հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեզ ներառել են «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքում

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները Ձեզ ներառել են «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքում: Հայաստանի հըըըպաարտ հարկատուի գումարներով Ձեզ հայ ազգի մեծություն են կարգել ու Ձեր նկարը փակցրել են փողոցում: Ձեզ ներառել են մարդկանց շարքում, որոնց անցած ճանապարհով սերունդներ են դաստիարակվել: Ի՞նչ եք կարծում, Ձեր օրինակով հնարավո՞ր է սերունդներ դաստիարակել:

Որպես հայ մարդ` որտե՞ղ է դրսևորվել Ձեր մեծությունը` Ցեղասպանության 100-ամյակին Երևանում միլիոնանոց հոնորարով համերգ տալու ժամանա՞կ, թե՞ Երևանի փողոցներում հեղափոխական շքերթներ իրականացնելու և անհայտ ուղղությամբ անհետանալու ժամանակ: Իսկ միգուցե ժողվարչապետին խոստում տալու և չանելու ժամանա՞կ:

Ամեն դեպքում, որպես «ՀԱՅ ՄԵԾ» (գոնե հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերների համար)` վերջիվերջո իրականացրեք ժողվարչապետին տրված Ձեր չարաբաստիկ խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Հավատացեք, «ՀԱՅ ՄԵԾԵՐԸ» միշտ իրենց խոսքի տերն են եղել:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек

Այս խորագրի վերջին նյութերը