Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:
Նախագահ Արմեն Սարգսյան- «Պարոն վարչապես, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաև կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության և նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին: Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- «Շնորհակալ եմ պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Սա, ըստ էության, 2020 թվականի մեր առաջին աշխատանքային հանդիպումն է և ուրախ եմ նաև արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար:
Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները և կարող եմ արձանագրել, որ 2019-ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին: Նաև ուզում եմ արձանագրել, որ 2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:
Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:
Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հյետևանքներով, և իհարկե անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար»:
Նախագահ Արմեն Սարգսյան- «Շատ լավ, ես էլ եմ պատրաստ քննարկման: Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ: Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի:
Իհարկե, արժե նաև քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ»:
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:
Նախագահ Արմեն Սարգսյան- «Պարոն վարչապես, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաև կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության և նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին:
Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում»: