Հանրապետությունը Հին Հույները դեմոկրատիա էին կոչում, իսկ Հին Հռոմեացիները՝ ռեսպուբլիկա: Հանրապետություն ասածը առանց դեմոկրատիայի չի լինի, եթե հանրապետություն ես, ուրեմն դեմոկրատական պիտի լինես, հակառակ դեպքում ոչ թե հանրապետություն ես այլ բռնապետություն ես. սա ԱՔՍԻՈՄԱ է:
Դեմոկրատիա բառը ժամանակին ժողովրդավարություն թարգմանելով, կարելի է ասել, որ մեծ սխալ են թույլ տվել, որովհետև ժողովուրդը երկրի ամբողջ բնակչությունն է, իսկ օրինակ՝ Հին Հունաստանում դեմոսը ամբողջ բնակչությունը չէր, ստրուկներն ու մյուս անազատները դեմոսի մեջ չէին մտնում, եւ հետեւաբար նրանք պետության գործերին խառնվելու իրավունք չունեին, նրանք ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեին:
Հիմա մեր հասարակության մեջ ազատ մարդիկ չկան, մեր բնակչությունը իրականում ոչ թե քաղաքացիներից է բաղկացած, այլ՝ հպատակներից, իհարկե մեր մեջ շատ կան մարդիկ, որոնք ազատ մարդու, այսինքն՝ քաղաքացու հոգեկերտվածք ունեն, ու չնայած, որ մեր սահմանադրության մեջ գրված է, որ մենք քաղաքացիներ ենք ու մենք ենք իշխանության կրողը մեր երկրում, սակայն փաստացի մեր այդ իրավունքը արգելափակված է:
Արդյոք բոլո՞րն են գիտակցում սա, կամ եթե անգամ գիտակցում էլ են, ապա իսկապե՞ս սխալ են համարում այս վիճակը: Կարծում եմ, եթե օրինակ Հին Հունաստանում, ինչ-որ դեմոկրատական քաղաք պետությունում, հանցագործ տարրերը զավթեին իշխանությունը ու դեմոկրատական կարգերը արգելեին, ապա դժվար թե ստրուկներն ու ամեն տիպի իդեոտներից կազմված օխլոս-խուժանը վրդովեին դրանից: Ընդհակառակը, իրավազուրկ հոգեխեղված մարդիկ ազատություն չեն սիրում, նրանց հոգեհարազատ է միայն բռնատիրությունը:
Պատկերացրեք, որ այսօր նույն իրադրությունը Հայաստանում է, մենք մարդկանց բացատրում ենք, որ մեր եւ ձեր իրավունքները արգելափակված են, որ մեր երկիրը բռնազավթված է, որ մենք պիտի չհամաձայնվենք այս ամենի հետ, բայց մարդկանց մեծ մասը ոչ թե չի հասկանում դա, այլ իրենց համար փաստորեն շատ էլ նորմալ է այս վիճակը, որովհետեւ իրենք իրականում հոգեկերտվածքով ստրուկներ են: Հիմա շատերը նորից կսկսեն ասել, որ չի կարելի ժողովրդին վատ բաներ ասել, բայց, միեւնույնն է, ես պնդում եմ իմ տեսակետի վրա. - «Հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ստրուկների եւ իդեոտ-խառնամբոխի հավաքածու է», օրինակն էլ էս սկրին է։
Հ.Գ. Մեզանում արդեն շատ քիչ են մնացել արժանապատիվ, բարոյական ու սոցիալական պատասխանատվության գոնե միջին մակարդակ ունեցող անհատները:
Ստրուկների և իդիոտ-խառնամբոխի մասին

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից