Երբ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն ընթերցեց իր պահանջները, որոնց մեջ կար նաև մի շարք պաշտոնյաների հրաժարականների պահանջ, հիշեցի, որ այդ պաշտոնյաներից մի քանիսի հեռացման պահանջը ՀԱԿ առաջնորդը մեկ–երկու տարի առաջ էլի էր հնչեցրել, բայց Սերժ Սարգսյանն իր իշխանության կայունությամբ մտահոգվածների ուզածն այդպես էլ չէր կատարել։ Բայց, չնայած իշխանության «նագլիությանը», Լ. Տեր–Պետրոսյանը շարունակում է իր պայքարն ու պահանջատիրությունը, իսկ պահանջատիրությունն, ինչպես հայտնի է, հատուկ է ՀԱԿ–ական վերնախավին։
Նույն կամ ավելի թարմացված կազմով պաշտոնանկության ենթակա պաշտոնյաների հրաժարականի պահանջն ամեն գարնան գլուխ ներկայացնելը վկայում է տերպետրոսյանական շարժման հետևողականության ու հզորության մասին։ Ոչինչ, որ Տեր–Պետրոսյանի առաջ քաշած պահանջներն ու վերջնաժամկետները հաջորդում են միմյանց, իրականություն չեն դառնում ու վերածվում են փողոցում բեմադրվող քաղաքական սերիալի բաղկացուցիչ մասի։ Կարևորը հետևողականությունն է ու պայքարելու կամքը, ինչի պակաս «փողոցայինների» մոտ չկա, իսկ մնացած «պակասների» ու հարցերի մասին կմտածի արդեն «Եղիազար Այնթապցին»։
Ի դեպ, հրաժարականների ուղարկվելիք մարդկանց տերպետրոսյանական պահանջագրում չկային Սերժ Սարգսյանը, մի քանի կոռումպացված ԺԷԿ–ի պետեր, մարզպետների օգնականներ, նախարարների քարտուղարուհիներ, ինչպես նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Վերջինիս մասով մի փոքր անհասկանալի պահեր են առաջանում։
Բանն այն է, որ Հրանուշ Հակոբյանը համարվում է սերժսարգսյանական իշխանության գաղափարախոսներից ու հենասյուներից, ով երկպալատանի խորհրդարանի մասին մտքեր է հնչեցնում, դրսի հայերին ասում է «արի տուն» և միևնույն ժամանակ ապահովում իշխող վարչախմբի միտքն ու խիղճը։ Այս ամենի մասին Տեր–Պետրոսյանը հազիվ թե չիմանար, մանավանդ որ Հակոբյանը եղել է նաև ՀՀ առաջին նախագահի թիմակիցը, ու կոմսոմոլ–նախարարուհու հենասյունային էությունը Լևոնին պետք է որ հայտնի լիներ։ Զարմանալի է, որ այսքանից հետո Հ. Հակոբյանի հրաժարականը չի պահանջվում, ինչը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։
Համաձայնեք, որ եթե ՀԱԿ առաջնորդը չի ընդունում Ս. Սարգսյանի արտաքին քաղաքականությունը հայ–թուրքականի մասով (իրականում՝ ընդունում է, բայց հիմա տեսել է, որ ամեն ինչ «պռավալ» է, շտապում է տարանջատվել), ապա պետք է պահանջեր նաև Հրանուշ Հակոբյանի հրաժարականը, քանի որ նա էլ էր քարոզում «ֆուտբոլը»։ Ավելին, Հակոբյանի հրաժարականի պահանջին պետք է գումարվեր նաև նախարարուհու տեղակալներից մեկի անհապա՛ղ հրաժարականը։ Այնինչ Տեր–Պետրոսյանն այդ բանը հանրահավաքի ժամանակ չարեց. Սերժ Սարգսյանի ունեցած դրսի ուժերի անվերապահ աջակցության մասին խոսեց, միտինգավորներին տուն ուղարկեց, բայց Հակոբյանի հրաժարականը չպահանջեց։
Մեզ մնում է միան երկու հետևություն անել. կա՛մ Հրանուշ Հակոբյանը ծպտյալ լևոնական է, և Տեր–Պետրոսյանը չի ուզում իր «մարդուն» պաշտոնից հեռացած տեսնել, կա՛մ էլ ՀԱԿ առաջնորդը մոռացել էր տիկին Հրանուշի մասին ու իր այդ սխալը կուղղի ՀԱԿ մյուս հանրահավաքին, երբ իշխանությունները նրա ոչ մի պահանջը բավարարած չեն լինի, ինչն էլ Տեր–Պետրոսյանին կստիպի է՛լ ավելի հուժկու պահանջներ ներկայացնել Սերժ Սարգսյանին՝ պահանջագրի կետերի քանակը 15–ից հասցնելով 35–ի, նվազագույն աշխատվարձի պահանջվող չափը դարձնելով 5000 դոլար, իսկ պաշտոնանկության ենթակա մարդկանց ցանկում ներառելով նաև վերոհիշյալ Հակոբյանին, նրա տեղակալներից մեկին, նախարարությունների պահակներին և ավազակապետության այլ հենասյուներին։
Լևոն Տեր–Պետրոսյանը կո՞ղմ է Հրանուշ Հակոբյանին

Եվ ուրեմն՝ պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ...
Կարեն Հակոբջանյան