Քաղաքական

04.02.2020 14:17

ՊԵԿ նախագահը դեմ է քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտմանը

ՊԵԿ նախագահը դեմ է քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտմանը

Նախքան քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտումը, անհրաժեշտ է գոնե հանրային քննարկումներ անցկացնել: Այս մասին փետրվարի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2019 թվականի 9 ամիսներին պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա օրինակ բերեց՝ հայտնելով, որ ձեռներեցներից մեկը դիմել է ՊԵԿ լուրջ մտահոգությամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մրցակցի մոտ տեղեկություններ են հայտնվել իր բանկային հաշվի եւ ֆինանսական հնարավորությունների մասին:

«Նա կասկածներ ունի, որ այդ արտահոսքը մեզ մոտ է կատարվել, եւ հիմա ես հանձնարարել եմ ներքին քննություն անցկացնել եւ պարզել՝ այդ մտահոգություններն արդյոք հիմնավո՞ր են, թե՞ ոչ»,-նշեց ՊԵԿ նախագահը:

Անանյանի կարծիքով՝ քաղաքացիների բանկային գաղտնիքի հարցին անհրաժեշտ է լրջորեն եւ չափազանց խնամքով վերաբերվել, քանի որ ամենեւին ոչ բոլորն են աջակցում նոր օրենքին:

ՊԵԿ նախագահին փորձեց առարկել իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, որը հայտարարեց, որ հասարակությունն իրենք են, քանի որ ժողովուրդը ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է իշխող դաշինքին: Ամենայն հավանականությամբ, Անանյանը չէր սպասում խորհրդարանականի նման անսպասելի եւ «համեստ» արձագանքի, սակայն չշփոթվեց եւ շեշտեց, որ ինքը եւս ընտրություններին մասնակցել է, նույնպես քվեարկել է, սակայն չի աջակցում այս նախաձեռնությանը, քանի որ ունի հիմնավորված դիտողություններ եւ մտավախություններ, որոնք դեռեւս չեն փարատվել:

«Մեզ վստահել են պաշտպանել քաղաքացիների բանկային գաղտնիքը, եւ մենք, ըստ էության, կատարում ենք մեզ վրա դրված պարտականությունը»,-ամփոփեց Պետեկամուտների նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։