Լրահոս

04.02.2020 12:55


Երևանում հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

Երևանում հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։

Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը