Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Դատավոր Դանիբեկյանը նկատողություն սանկցիա կիրառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի փաստաբանների նկատմամբ։ Պատճառը դատական նախորդ նիստերին չներկայանալն էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց, որ նրանց քայլը նպատակ ուներ խոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքը։
Փաստաբան Հայկ Ալումյանի հարցին՝ բողոքարկման ենթակա՞ է որոշումը, Դանիբեկյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե պաշտպանները գտնում են, որ բողոքարկման ենթակա է, թող բողոքարկեն։Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։
Նշենք, որ փաստաբանները չէին մասնակցել նախորդ երկու դատական նիստերին՝ համարելով, որ դատարանը խախտում է հավասար մրցակցության սկզբունքը։
***
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին։ Մասնավորապես, խոսքը գնում է հայտնի «յոթի գործի» մասին: Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:
Փաստաբանը հիշեցրեց, որ այդ ժամանակ հաստատվել են մի շարք փաստեր, օրինակ՝ որ ցույցերի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր խաղաղ չեն եղել, կիրառել են սառը զենք, «Մոլոտովի» կոկտեյլներ, անկարգություններ են հրահրել։ «Եթե 10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,-ասաց փաստաբանը:
Անդրադառնալով սույն գործով անցնող անձանց, և հատկապես Ռոբերտ Քոչարյանի, անմեղության կանխավարկածի խախտմանը, Խուդոյանը հիշեցրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։
Բացի այդ, իրենց պաշտպանյալի նկատմամ կիրառվել են ոչ իրավաչափ գործիքներ՝ գույքի վրա կալանք դնելը, խափանման միջոցը, չեն տրամադրվել գործի ամբողջ նյութերը։
«Անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»,-հայտարարեց Խուդոյանը։
Պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրացրեց գործընկերոջ միջնորդությունը՝ նշելով, որ դատական ակտով հաստատվել է անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ-ի կողմից, բայց Սասուն Խաչատրյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Պաշտպանները ևս մեկ անգամ փաստեցին, որ դատարանը նպատակ չունի ամբողջական ու օբյեկտիվ քննություն իրականացնել այս գործով։ Ըստ Խուդոյանի՝ սույն գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որն ընդունվել է 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ այն չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ անձը կարող է հետապնդվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի նորմերով։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։