Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մինչև պատգամավոր դառնալը Նիկոլ Փաշինյանին պատկանող օրաթերթի լրագրող էր, նախաձեռնել է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, որոնցով նախատեսվում է (առանց չափազանցության) վերջ դնել երկրում սահմանադրական կարգին։
Ըստ նախագծի՝ Սահմանադրության փոփոխությունները կարող են հանրաքվեի դրվել առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշման, այսինքն՝ Ազգային ժողովի իշխող խմբակցության ձայներով, բացի այդ, որպեսզի հանրապետության նախագահը չկարողանա ներազդել այդ ճանապարհով սահմանադրական փոփոխությունների կատարմանը, օրենքներից հանում են նրա լիազորությունը՝ ստորագրելու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները։ Այսինքն՝ պետության գլուխը նույնիսկ ձևական առումով իրավասու չի լինելու ստորագրել Սահմանադրության փոփոխությունները։
Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը պետք է որոշի Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը։
Սահմանադրությամբ կարգավորվում է նաև Սահմանադրական դատարան դիմելու կարգը։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Ազգային ժողովի համար։ Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ խոսքը վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության նամ ՀՀ տարածքի փոփոխության մասին է։
Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասում ուղիղ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ կամ Սահմանադրական դատարանի մասին օրենքով, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում է Սահմանադրական դատարան դիմելու կարգը, և միայն ՍԴ դիմելու մանրամասները, համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված է նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին, բայց դա չի վերաբերում Սահմանադրության փոփոխություններին։
Հետևաբար, ԱԺ ոչ իրավաբան պատգամավորի ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորձում է «տաք շագանակներ» հանել կրակից՝ չայրելով ձեռքերը։ Ակնհայտ է, որ այս փոփոխությունների նպատակը մեկն է՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը, ներխուժել Սահմանադրության անցումային դրույթներ և կարգավորել ՍԴ գործող յոթ դատավորների հարցը, հետո էլ, եթե դա ստացվի, փորձել այլ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ առանց Սահմանադրական դատարանի։
Նախ՝ Սահմանադրության փոփոխություններն առանց Սահմանադրական դատարանի, նշանակում է՝ Սահմանադրական դատարանի լիազորության յուրացում, որով դատարանը պետք է որոշի ցանկացած փոփոխության համապատասխանությունը Սահմանադրությանը։
Երկրորդ՝ Ազգային ժողովը ստանում է լիազորություն ցանկացած՝ Սահմանադրության մյուս հոդվածների բովանդակությանը հակասող փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, քանի որ ինքը յուրացրած կլինի ՍԴ լիազորությունը։
Երրորդ՝ սա էլ իր հերթին կնշանակի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում վերանալու է իշխանությունների բաժանման սկզբունքի գործողությունը, այսինքն՝ տապալվելու է սահմանադրական կարգը։
Չորրորդ՝ ստացվում է, որ միջամտելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և կամայական որոշմամբ կարող են այդ հոդվածում ամրագրել, որ, օրինակ, Սահմանադրական դատարանում պաշտոնավարումը շարունակող ՍԴ անդամների, որոնք ընտրվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, լիազորությունները դադարեցվում է, կամ նրանք հարկադրաբար ուղարկվում են թոշակի։
Մասնագիտական շրջանակներում կասկած չկա, որ այս անհեթեթ նախաձեռնության ամբողջ իմաստն առանց սահմանադրական բարեփոխումների իմաստավորման, առանց հայեցակարգի, առանց հանձնաժողովի, ձևական օրենքներով, բայց փաստացի բիրտ հակասահմանադրական եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալով Սահմանադրական դատարանի լիազորություններից մեկին՝ փոխելն է Սահմանադրական դատարանի կազմը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։