Կարծիք

04.02.2020 11:20


Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը

Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը

Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին աչքի ընկավ ոչ միայն իրեն բնորոշ անհոդաբաշխ և տկարամիտ մտքերով, այլև իր ղեկավարից վարակված՝ ժողովրդի անունից բաներ խոսելու ախտով...

«Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են»,-հայտարարել է տիկին Մակունցը...

Նախ, լավ կլիներ տիկինը բացատրեր, թե ՀՀ քաղաքացիները ինչո՞վ են տարբերվում բոլոր քաղաքացիներից...

Հետաքրքիր է, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսում քայլիստկա Լիլիթը... Այն, որ հենց իրենք՝ քայլիստներն էլ սանձազերծել և հիմա ոչ միայն շինծու խնդիրներ են ստեղծում երկրի ներսում, այլև միջազգային կազմակերպություններին են հրահրում հակահայկական հայտարաություններով հանդես գալու...

Կամ ո՞վ է իրեն թույլ տվել խոսել բոլոր քաղաքացիների անունից... Ես՝ ինքս, Հայաստանի քաղաքացի եմ և չեմ ցանկանում, որ նա կամ իր կուսակից ընկերները իմ անունից բաներ խոսեն... Ի դեպ, ինձ նման հազարավոր ՀՀ քաղաքացիների գիտեմ, ովքեր ևս չեն ցանկանում, որ Լիլիթ Մակունցը իրենց անունից դեմագոգիա և կեղծիքներ տարածի...

Տիկին Մակունցի մոտ լրիվ «կոլխոզսովխոզային» վիճակ է... Խորհրդային առաջնորդներն էլ իրենց զոռբայությունն առաջ էին տանում իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա...

Տեսնես ինչո՞ւ, երբ Փաշինյանն ու նրա չտես թիմը եկան իշխանության, վերջիններս ժողովրդին ոչ միայն չհարցրեցին, այլև գաղտնի էին պահում, որ կրկնապատկել են իրենց և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները, միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և այլն...

Հ.Գ. Տիկին Մակունցին և նրա թիմակիցներին խորհուրդ կտամ այսուհետ սեփական ապօրինություններն իրականացնելուց չթաքնվել ժողովրդի թիկունքում..․ Ամո՛թ է...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը