Քաղաքական

04.02.2020 10:46


ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որևէ մեկի մտքով չանցնի նման գործընթաց սկսել. «Հրապարակ»

ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որևէ մեկի մտքով չանցնի նման գործընթաց սկսել. «Հրապարակ»

Հունվարի 14-ից հետո ԱԺ-ն այլևս կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել, հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Մեկնարկած նստաշրջանի հենց առաջին օրը ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը, նաև այն, որ իշխանությունը փորձում էր առաջին պլան բերել Էդմոն Մարուքյանին՝ որպես ընդդիմություն, «ուժի» ցուցադրություն էր, որ որևէ մեկի մտքով, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, չանցնի նման գործընթաց սկսել։

Ծառուկյանի գլխին կախված են տասնյակ ստուգումներ, գործեր։ Ուղղակի Փաշինյանը չի ցանկանում ՍԴ կոնֆլիկտի ֆոնին մի հատ էլ ԱԺ-ում ունենալ ԲՀԿ-ի դեմ, առայժմ դանդաղ է գործում։

Ի դեպ, եթե անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում և տապալվում, ապա Սահմանադրությունը թույլ է տալիս կրկնել 6 ամիս հետո։ Եթե ավելի երկար լիներ ժամկետը, Փաշինյանն ինքը կկազմակերպեր այն՝ ապացուցելու, որ «կոնսենսուս 95 մինուս 5-ը» կա, սակայն ռիսկերը մեծ են, մանավանդ որ «գրիչի» պատմությունն ու ՍԴ-ի օրինագիծն ըմբոստություն են առաջացրել թիմում։ Սկսել են հասկանալ, որ իրենց ձեռքով են շագանակներ հանվում կրակից»:

Բայց Փաշինյանի համար Սահմանադրությունն «ասնավանի՞» է, հնարավո՞ր է` սահմանադրական փոփոխություններով նաեւ անվստահության ժամկետները վերանայվեն։ «Ամեն ինչ հնարավոր է»:

Այս խորագրի վերջին նյութերը