Դատարանի դահլիճը լքելը ծայրահեղ, բայց միակ միջոցն էր
«7-ի գործով» դատավարությունը մնաց առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների ու, չնայած դրան, Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը և Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը չեն բացառում, որ մարտի 17-ին նշանակաված դատական նիստը դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն կշարունակի առանց նրանց ներկայության, այլև կանցնի դատաքննության փուլ և նույնիսկ դատավճիռ կկայացնի։ Մամուլի ասուլիսի ժամանակ «7 օր»-ի հարցին ի պատասխան՝ պաշտպաններն ասել են, որ նման համոզմունքի հիմք են հանդիսանում «նախորդ դատական նիստերի ընթացքում արձանագրված դատավորի ապօրինի որոշումները»։
-Դատավորին ոչինչ չի խանգարում և չենք էլ զարմանա, որ նա այսօր, կամ գոնե ուրբաթ օրը դատավճիռ կայացնի,- «7 օր»-ին ասել է Ստեփան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպանները հանդես էին եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով մասնակցել դատավարությանը։
«Մեր ներկայությունն ապահովելով՝ դատարանը հետապնդում է արդարադատության նպատակների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող նպատակ՝ լեգիտիմության տեսք տալ այս կամայականություններով հագեցած դատավարությանը»,- ասված է հայտարարության մեջ, որին միացել է նաև Հովիկ Արսենյանը:
Ի դեպ, վերջինը դժգոհ է նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանի այն որոշումից՝ համաձայն որի չբավարարվեց Հովիկ Արսենյանի՝ դատական նիստերին չմասնակցելու դիմումը։ Եվ սա այն դեպքում, երբ Հովիկ Արսենյանի պաշտպանյալ Սասուն Միքայելյանն էր հրաժարվել նրա ծառայություններից։
-Մարդն իմ ծառայություններից հրաժարվել է և դուք պատկերացրեք, ես ներկայանամ դատարան և ասեմ, որ Սասուն Միքայելյանի շահերն եմ ներկայացնում, էդ մարդը իր գերդաստանով հանդերձ կգա իմ գերդաստանի վրա, չէ՞,-ասում է Հովիկ Արսենյանը։
Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալի հետ հակասություններ չունի։
-Այդ մասին ես «Հայլուր»-ից տեղեկացա։ Ասվում էր, թե հակասություններ ունենք, իսկ իրականում հակասությունն իրենք են ստեղծում, քանի որ այդ ռեպորտաժից հետո Սուրեն Սիրունյանն ինձ զանգահարեց և ասաց. «Ես չեմ ուզում հրաժարվել քեզանից, իսկ դու ինձանից հրաժարվելու իրավունք չունես»,- ասաց Վարդուհի Էլբակյանը։
«7-ի գործով» պաշտպանները նշեցին նաև, որ դատական նիստերի դահլիճը լքելու իրենց քայլը թեև ծայրահեղ, բայց միակ միջոցն էր, սակայն, եթե իրենց պաշտպանյալները որոշեն, որ իրենք պետք է մասնակցեն նիստերին, ապա ստիպված են վերադառնալ։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ավարտվում է դատարանի դահլիճից ամբաստանյալներին 10 օրով հեռացնելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման ժամկետը։

Արեգնազ Մանուկյան