«Զարմանալի» է, բայց փաստ. Հայաստանի երկրորդ նախագահի լիարժեք պաշտպանության իրավունքի ոտնահարման վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանում քննում է... Նիկոլի սրտի վնգստացող արդարադատության խորհրդանիշ Արմեն Դանիելյանը։
Նո՛ւյն ինքը, որ ամիսներ առաջ «առանձնահատուկ դաժանությամբ» բռնաբարեց Ռոբերտ Քոչարյանի լիարժեք պաշտպանության իրավունքը` նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտպաններին զրկելով խոսքի իրավունքից. «փասա-փուսան հավաքեց» և նիստի կեսից` նույնիսկ մեղադրողների համար անսպասելի, իրեն գցեց խորհրդակցական սենյակ` չլսելով պաշտպանական կողմին։
Հե՛նց նա պիտի որոշի`ընդհանուր իրավասության դատարանը ճի՞շտ է արել, որ Նիկոլի սրտի ՀՔԾ-ին պարտավորեցրել է պաշտպանական կողմին հասու դարձնել «հիմնական» գործից առանձնացված բոլոր նյութերը, որոնք վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանին վերագրված «հանցագործությանը» և օդուջրի պես անհրաժեշտ են նրա շահերի լիարժեք պաշտպանության իրավունքն իրացնելու համար։ Շա՜տ «շուստրի» են, է՜, ախր...
Փաստորեն, պաշտպանների ձեռքի տակ միայն այն նյութերն են, որոնք, մեղադրողների կարծիքով, հիմնավորում են մեղադրանքը (հատուկենտ խիստ կասկածելի ցուցմունքներ, որոնց հեղինակներն արժանացել են կամ սպասում են խրախուսական պարգևների` պաշտոնների տեսքով)։ Իսկ այն ցուցմունքները, որոնք կարող են և պետք է մեկնաբանվեն «գլխավոր ամբաստանյալի» օգտին, գործից առանձնացրել են, անունը դրել` «նախաքննական գաղտնիք», և խնամքով թաքցնում են պաշտպանական կողմից (Հրայր Թովմասյանի վրա կարված «գործի» դեպքում «նախաքննական գաղտնիքի» ինստիտուտը չի գործում, անգամ այն դեպքում, երբ օրենքն արգելում է հրապարակել փաստեր` նախաքննության փուլում գտնվող գործից, որ կարող են վնասել դատավորի հեղինակությանը)։
Առանձնացված մասի քննությունը`10 սպանությունների գործով կարող է ձգվել մինչև անսահմանություն. Նիկոլի սրտի ՀՔԾ-ն իզո՛ւր չի, քափ-քրտինք մտած, փորձում ապացուցել, որ սպանություններն անհնար է բացահայտել, որովհետև ապացույցներն իբր հետին թվով կեղծվել են։ Եվ ուրեմն, պաշտպաններն Արմեն Դանիելյանի քավորությամբ, ուզեն-չուզեն, պետք է բավարարվեն մեղադրական ցուցմունքներով։
Մյուսների մասին ինչքան շուտ մոռանան`այնքան լա՛վ...
Ախր շա՜տ «շուստրի» են, է...
«Զարմանալի» է, բայց փաստ. Հայաստանի երկրորդ նախագահի լիարժեք պաշտպանության իրավունքի ոտնահարման վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանում քննում է... Նիկոլի սրտի վնգստացող արդարադատության խորհրդանիշ Արմեն Դանիելյանը։
Նո՛ւյն ինքը, որ ամիսներ առաջ «առանձնահատուկ դաժանությամբ» բռնաբարեց Ռոբերտ Քոչարյանի լիարժեք պաշտպանության իրավունքը` նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտպաններին զրկելով խոսքի իրավունքից. «փասա-փուսան հավաքեց» և նիստի կեսից` նույնիսկ մեղադրողների համար անսպասելի, իրեն գցեց խորհրդակցական սենյակ` չլսելով պաշտպանական կողմին։
Հե՛նց նա պիտի որոշի`ընդհանուր իրավասության դատարանը ճի՞շտ է արել, որ Նիկոլի սրտի ՀՔԾ-ին պարտավորեցրել է պաշտպանական կողմին հասու դարձնել «հիմնական» գործից առանձնացված բոլոր նյութերը, որոնք վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանին վերագրված «հանցագործությանը» և օդուջրի պես անհրաժեշտ են նրա շահերի լիարժեք պաշտպանության իրավունքն իրացնելու համար։
Շա՜տ «շուստրի» են, է՜, ախր...
Փաստորեն, պաշտպանների ձեռքի տակ միայն այն նյութերն են, որոնք, մեղադրողների կարծիքով, հիմնավորում են մեղադրանքը (հատուկենտ խիստ կասկածելի ցուցմունքներ, որոնց հեղինակներն արժանացել են կամ սպասում են խրախուսական պարգևների` պաշտոնների տեսքով)։
Իսկ այն ցուցմունքները, որոնք կարող են և պետք է մեկնաբանվեն «գլխավոր ամբաստանյալի» օգտին, գործից առանձնացրել են, անունը դրել` «նախաքննական գաղտնիք», և խնամքով թաքցնում են պաշտպանական կողմից (Հրայր Թովմասյանի վրա կարված «գործի» դեպքում «նախաքննական գաղտնիքի» ինստիտուտը չի գործում, անգամ այն դեպքում, երբ օրենքն արգելում է հրապարակել փաստեր` նախաքննության փուլում գտնվող գործից, որ կարող են վնասել դատավորի հեղինակությանը)։
Առանձնացված մասի քննությունը`10 սպանությունների գործով կարող է ձգվել մինչև անսահմանություն. Նիկոլի սրտի ՀՔԾ-ն իզո՛ւր չի, քափ-քրտինք մտած, փորձում ապացուցել, որ սպանություններն անհնար է բացահայտել, որովհետև ապացույցներն իբր հետին թվով կեղծվել են։
Եվ ուրեմն, պաշտպաններն Արմեն Դանիելյանի քավորությամբ, ուզեն-չուզեն, պետք է բավարարվեն մեղադրական ցուցմունքներով։
Մյուսների մասին ինչքան շուտ մոռանան`այնքան լա՛վ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից