Լրահոս

03.02.2020 14:30


Երևանցի ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկաններին, ծեծել ու սպառնացել

Երևանցի ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկաններին, ծեծել ու սպառնացել

Ամուսինները մուրացկաններից գումար են պահանջել «իրենց» տարածքներում գումար մուրալու համար և ստիպել են անձեռոցիկներ վաճառել ու հասույթը հանձնել իրենց։

Երևանի բնակիչներ, 43-ամյա ամուսինն ու նրա 49-ամյա կինը թրաֆիքինգի են ենթարկել երեք մուրացկանի, որոնցից մեկը հոգեկան հիվանդ է եղել։ Նման բացահայտում է արել ՀՀ Քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ ամուսինները Երևանի Կենտրոնում մուրացկանությամբ զբաղվող երեք անձանց հայտնել են, թե այդ տարածքներն իրենցն են, իրենք են հսկում, և մուրացկանությունը շարունակելու համար նրանցից օրավարձ են պահանջել։

Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների այդ պահանջը, ծեծի են ենթարկել նրանց, սպառնացել ու արդյունքում 2018թ.–ի ամռանից մինչև 2019թ.–ի մայիսի վերջը գումարներ են ստացել մուրացկանությամբ ձեռք բերված գումարներից:

Բացի այդ, պարզվել է, որ ամուսինները, պարբերաբար ծեծել են մուրացկաններից մեկին և նրան ստիպել Երևանի կենտրոնում ավտոմեքենաների վարորդներին անձեռոցիկներ վաճառել։ Հետո վերցրել են դրա դիմաց ստացված հասույթը:

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ։ Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` հաստատելու ու դատարան ուղարկելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը