Լրահոս

03.02.2020 13:55


Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում մահացած քաղաքացու դին

Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում մահացած քաղաքացու դին

Փետրվարի 1-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հեռախոսով հաղորդել են առ այն, որ Վերին Սզնեք գյուղում մահացել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Խ. Շ.-ն:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Է. Գ.-ն հայտնաբերել է իր ամուսնուն` Խ. Շ.-ին` անկողնում անհայտ հանգամանքներում մահացած վիճակում, ում բաճկոնի գրպանում զննությամբ հայտնաբերվել է թղթի կտոր, որի մեջ գրված էր «իմ մահվան համար խնդրում եմ ոչ մեկին չմեղադրել ես հոգնել եմ այս կյանքից»:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:

Այս խորագրի վերջին նյութերը