Միշուստինը Փաշինյանին ակնարկել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու մասին
Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո:
Մ. Միշուստինն այդ հանդիպման ընթացքում հիշել էր Հայաստան կատարած իր վերջին այցը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը 2010 թվականից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը նա զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:
168.am-ի տեղեկություններով՝ Միխայիլ Միշուստինը բավական մոտ հարաբերություններ է ունեցել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:Միշուստինը թե՛ WCIT-ի շրջանակներում ՀՀ այցելության ընթացքում, թե՛ Ալմաթիում հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու հնարավորության մասին, քանի որ վերջինս բժշկական մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի և կալանավորումից առաջ գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական բուժման նպատակով:
Միշուստինը Փաշինյանին ակնարկել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու մասին
Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո:
Մ. Միշուստինն այդ հանդիպման ընթացքում հիշել էր Հայաստան կատարած իր վերջին այցը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը 2010 թվականից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը նա զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:
168.am-ի տեղեկություններով՝ Միխայիլ Միշուստինը բավական մոտ հարաբերություններ է ունեցել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Միշուստինը թե՛ WCIT-ի շրջանակներում ՀՀ այցելության ընթացքում, թե՛ Ալմաթիում հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու հնարավորության մասին, քանի որ վերջինս բժշկական մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի և կալանավորումից առաջ գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական բուժման նպատակով: