«Հեշտ լուծումներ». պոպուլիստների ամենասիրած քարոզչական հնարքներից է
«Հեշտ լուծումներ». պոպուլիստների ամենասիրած քարոզչական հնարքներից է։ Ամենաբարդ խնդիրն էլ դեմները դնես, կասեն. «Ձեզ խաբում են, ժողովուրդ, սա իրականում բարդ խնդիր չէ, ընդամենը պետք է (ինչ-որ բլա-բլա-բլա) և ամեն ինչ շատ արագ կլուծվի»։
Իսկ երբ (ինչ-որ բլա-բլա-բլա)-ն կատարվում է, բայց խնդիրը չի լուծվում, ասում են. «Խնդիրը չլուծվեց, որովհետև մեղավոր է (ժողովրդի թշնամի հայտարարված մեկը)»։
Քանի որ իսկապես բարդ խնդիրները մարդկանց մեծ մասը չի հասկանում և գերադասում է հեշտ բաներ, ապա «ժողովրդի թշնամու» մեղավոր լինելու վարկածն ընդունվում է և կարող է շահագործվել բավականին երկար։
Ընդհանրապես դավադրապաշտական տեսություններն այդքան պոպուլյար են, որովհետև ամենաբարդ հարցերի համար էլ միջին վիճակագրական կիսագրագետին տալիս են հեշտ հասկանալի (բայց սխալ) պատասխաններ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից