Լրահոս

02.03.2011 15:52


Հրանտ Ավանիսյան. «Քարոզչությունը պետք է դրսի հետ տարվի»

Ադրբեջանական քարոզչության, մեր տարած քարոզչության ռազմավարության և տեղեկատվական պատերազմի թեմաների շուրջ այսօր խոսել են քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանիսյանն ու ՀՊՄՀ հոգեբանության տեսության ամբիոնի դասախոս Սամվել Խուդոյանը։

–Հոգեբանորեն վերլուծելով իրավիճակը՝ կարելի է ասել, որ մենք այսօր գտնվում ենք ինֆորմացիոն տագնապի մեջ, այլ ոչ թե ինֆորմացիոն պատերազմի,–ասել է հոգեբան Հրանտ Ավանիսյանը։

Նա նկատել է, որ ինֆորմացիոն պատերազմի իրակացման դեպքում պետք է ընտրվի թիրախը, իսկ մեզ համար թիրախը միայն Ադրբեջանը չէ, այն պետք է ընդգրկի ավելի լայն դաշտ։ Հոգեբանը շատ կարևորել է ինֆորմացիոն պատերազմ իրականացնելիս հետազոտական ու գիտական կենտրոնների աշխատանքի արդյունքները՝ հավելելով, թե այդ ասպարեզում մենք անարդյունավետ ենք գործում։ Նրա խոսքերով՝ այս դաշտում որպես թիրախ մենք ընտրել ենք մեր քաղաքացիներին, սակայն քարոզչությունը պետք է դրսի հետ տարվի։

Այսօր պետք է այնպես անել, որ այդ ինֆորմացիան դրսում իմանան և ոչ թե մեր քաղաքացիները,–ընգծել է Հ. Ավանիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը