Լրահոս

03.02.2020 11:45


Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա վիրավոր

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա վիրավոր

Փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը