Նախնական տեղեկություններով, 67-ամյա վարորդը վթարից առաջ ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել
Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սլավիկ Հ.-ն՝ իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RV 773 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցի սյանը, այնուհետև առաջ ընթացել և բախվել «Telcell» կրպակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Երւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների, բացառված չէ, որ վարորդը ավոտմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։