Արագածոտնի մարզում Nissan-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավոր
Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վարդենուտ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի 89 GV 900 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ.-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 23-ամյա Հովհաննես Մ.-ն և 22-ամյա Կարեն Ո.-ն թեթև այրվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Քաղաքացիները իրենց ուժերով մարել են ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած հրդեհը և դա է եղել պատճառը, որ վարորդը մի պահ խառնվելով՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը ու վթարի ենթարկվել:
Փաստի առթիվ ոստիկանության նյութեր են նախապատրաստվում և այն ուղարկվելու է ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։