Կարծիք

03.02.2020 10:33


Դու Մեղրիում ես, որովհետև Նորայր Փանոսյանը քեռիդ է

Դու Մեղրիում ես, որովհետև Նորայր Փանոսյանը քեռիդ է

Այսօր տեղեկացա, որ իմ լավագույն ընկերներից մեկը` Սերգեյ Ղարիբյանը, ով հանդիսանում է քաղաքական մոտիվներով հետապնդվող Նորայր Փանոսյանի քրոջ որդին, փոխադրվել է ծառայության Մեղրի՝ որպես անչափահասների գործերով ավագ օպերլիազոր: Մինչ այդ նա աշխատում էր 6-րդ վարչությունում` որպես ավագ օպերլիազոր:

Հասկացողը կհասկանա, թե ինչով է պայմանավորված ծառայողական այս «առաջխաղացումը»: Ցանկանում եմ ընդգծել` Սերգեյ Ղարիբյանը տեսակով չհանձնվող է, և վստահ եմ` պատվով կտանի ծառայությունը անգամ Բուրկինաֆասոյում: Քեզ մեծ եռանդ եմ ցանկանում ընկե՛րս, իսկ Նորայր Փանոսյանին օր առաջ ազատում:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը