Լրահոս

02.02.2020 19:02


Բախվել են հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան ու Hyundai-ը. հիվանդը մեկ այլ շպաօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան ու Hyundai-ը. հիվանդը մեկ այլ շպաօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և թիվ 76 բրիգադի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Պարոնյանի գլխավորությամբ, հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն: Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը ասում էր, որ միացրած են եղել ձայնային և լուսային ազդանշանները: Hyundai-ի վարորդն էլ ասում էր, որ գուցե միացրած է եղել, սակայն ինքը չի լսել ձայնը և չի տեսել լույսը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը