«Հանուն Հայրենիքի» շարժումը նախաձեռնել է ԱԺ լուծարման և արտահերթ խորհդարանական ընտրությունների պահանջի վերաբերյալ ստորագրահավաք
Հարգելի գործընկեր, «Հանուն Հայրենիքի» շարժումը` հաշվի առնելով ստեղծված քաղաքական ճգնաժամը և նրա լուծման հրատապությունը, նախաձեռնել է Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհդարանական ընտրությունների իրականացման պահանջի վերաբերյալ ստորագրահավաք, քաղհասարակաության կողմից ձևավորված նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պայմանով:
Տեղեկացնում ենք, որ շարժման նախաձեռնողները տասնյակ քաղաքացիական հասարակության շահերը ներկայացնող կազմակերպություններն և ոչ մի քաղաքական ուժի չեն պատկանում, սակայն կարևորում են քաղաքական ուժերի մասնակցությունը նշված գործընթացին: Լիահույս ենք, որ միայն քաղաքական ուժերի կոնսոլիդացման ճանապարհով կհաղթահարվի ստեղծված ճգնաժամը, եթե հիմքում դրված լինի ոչ թե անձնական /կուսակացական, խմբային/, այլ պետական շահը, ուստի կոնսոլիդացիան պետք է լինի բացառապես վերկուսակցական հիմունքներով:
Արդեն ստեղծվել է հարթակ, որը զերծ է տարաձայնություններից և փոխադարձ մեղադրանքներից, որոնք իրենց հերթին շեղում են պետության առջև մարտահրավերների լուծման ճանապարհից միասնական լինելուց: Այն միտված է վերը նշված խնդրի արդյունավետ լուծմանը: Հարթակում տեղ չկա մեղադրանքների և վիրավորական արտահայտությունների հնչեցման, Երկիրը քայքայող բամբասանքների տարածման համար: «Հանուն Հայրենիքի» շարժումը հրավիրում Է Ձեզ քննարկումների և համագործակցության՝ զուտ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրակարգի և տիրող իրավիճակի կայունացման շուրջ:

Հարգանքներով՝ «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խումբ
Հասցե Հ Քոչար 16/1 հեռախոս (010) 32 19 11, (094) 54 19 11, (044) 54 19 11