Լրահոս

02.02.2020 11:45


Բախվել են շտապօգնության մեքենան և 07-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր. 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի

Բախվել են շտապօգնության մեքենան և 07-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր. 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի

Փետրվարի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 36 DՏ 524 համարանիշի և Ford Transit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները: Իսկ 3 հոգի, ովքեր եղել են Ford Transit-ի մեջ, որը շահագործվում է որպես շտապօգնության մեքենա և պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին, տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քնչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության ավտոմեքենայի վարորդի, նրա վիրավոր ուղևորների և 07-ի մահացած վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը