Լրահոս

02.02.2020 11:29


39-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջն ու վերջինիս 24-ամյա որդուն

39-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջն ու վերջինիս 24-ամյա որդուն

Փետրվարի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունքիի մազրի բնակիչ, 39-ամյա Նաիրի Խ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 35 GD 938 համարանիշի ավտոմեքենայով, Արփունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 50-ամյա Գայանե Մ.-ին և 24-ամյա Հարություն Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Վարդենիսի բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը