Մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում էին Երևան (տեսանյութ)
Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Հայթաղ գյուղում բնակվող` զինծառայողի հարազատները այսօր` փետրվարի 2-ին դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը:News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր- Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան:
NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
***
Tert.am-ը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին, ասաց, որ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչև չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։
«Հիմա ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ,որ եղել է ինքնասպանություն և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Մովսես Առաքելյանի (նախարարը նկատի ունի Առաքել Մովսիսյանին` հայտնի որպես Շմայս ): Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է»–Արմավիր–Երևան մայրուղու վրա News.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը՝ իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան:
***
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է:
***
Զոհված զինծառայողների հարազատները Դավիթ Տոնոյանի հետ համաձայնության եկան հետ վերադառնալ և հուղարկավորվել զինվորին:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքն էլ կմասնակցի հուղարկավորությանը:
Մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում էին Երևան (տեսանյութ)
Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Հայթաղ գյուղում բնակվող` զինծառայողի հարազատները այսօր` փետրվարի 2-ին դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը: News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր- Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան:
NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
***
Tert.am-ը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին, ասաց, որ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչև չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։
«Հիմա ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ,որ եղել է ինքնասպանություն և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Մովսես Առաքելյանի (նախարարը նկատի ունի Առաքել Մովսիսյանին` հայտնի որպես Շմայս ): Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է»–Արմավիր–Երևան մայրուղու վրա News.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը՝ իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան:
***
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է: