Կարծիք

02.02.2020 10:32


Ազգային անվտանգության համար սպառնալիքը ոչ թե ռուսական ալիքներն են, այլ` Հ1-ը

Ազգային անվտանգության համար սպառնալիքը ոչ թե ռուսական ալիքներն են, այլ` Հ1-ը

Ազգային անվտանգության համար սպառնալիքը ոչ թե ռուսական ալիքներն են, այլ` Հ1-ը: Փաստերի այդպիսի լկտի և անբարոյական նենգափոխումը, երկիրը լրատվական դաշտում դրախտի վերածելու, առկա խնդիրները արհամարհելու մարտավարությունը անհամատեղելի են հանրային հեռուստատեսությանը վերաբերելի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պատվիրանների հետ:

Հ1-ի կատարմամբ լսում էի ԵԽԽՎ առնանձնապես ծանր քննադատությունը ՀՀ կառավարության մասին: Տպավորությունն այնպիսին է, որ ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին սատարել է ՍԴ-ի դեմ ոտնձգությունների հարցում և ողջունել է այդ վարքագիծը: Սա լրատվական խարդախության դրսևորում է:

Իրականում ԵԽԽՎ-ն արձանագրել է ՍԴ-ի և մասնավորապես նրա ղեկավարի նկատմամբ հետապնդումների փաստը:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը