Կարծիք

01.02.2020 19:40


Յուրայիններին` ամեն ինչ, պողոսներին` երեք մատի կոմբինացիա

Յուրայիններին` ամեն ինչ, պողոսներին` երեք մատի կոմբինացիա

Մի տարի, ութ ամիս է` Հայաստանում, կներեք` Նիկոլի «նոր» Հայաստանում, կյանքը բլթբլթալով` եռում է։ Ասես հրաբխի վրա նստած լինենք։

Երկրիս գլխավոր ծաղրածուի բլթոցները, քրեական ենթամշակույթի կրողներից փոխառնված սպառնալիքները, «հյութալի» ձևակերպումները ժողովրդի թշնամի հռչակված առանձին անձանց և «հավաքական թշնամու» հասցեին՝ ի դեմս «նախկինների», սադրիչ գործողությունները, որոնք արտահայտվում են հիմնականում մարդ բռնելու, առանձին դեպքերում` բաց թողնելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, ձեռնաշղթաներ հագցնելու տեսքով, այնքան արագ են փոխարինում մեկը մյուսին, որ չես հասցնում «իրադարձությունների» հետևից։ Եվ շատ կարևոր իրադարձություններ մնում են «կադրից դուրս»։

Օրինակ, ՍԴ նախագահի պաշտոնն առգրավելու «հատուկ օպերացիայի» շուրջ գլխապտույտ «զարգացումների» արանքում գրեթե աննկատելի մնաց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էապես կրճատել է իր նախարարների աշխատավարձերը։ Եվ հիմնավորել է դա նրանով, որ «ժողովրդի ծառաների» եկամուտները պետք է համադրելի լինեն ընդհանուր սցիալական իրավիճակին։ Այսինքն` աղքատ երկրում իշխանական վերնախավը չպետք է 20-30 անգամ ավելի բարձր վարձատրվի, քան միջին վիճակագրական քաղաքացին։

Զելենսկին իշխանության է եկել ընտրությունների միջոցով։
Իսկ ի՞նչ է անում «փողոցային հեղաշրջման» ճանապարհով իշխանությունը յուրացրած չտես-գյոռմամիշների «թավշյա» կառավարությունը։
Ճի՛շտ է։ Վերմակն ամբողջությամբ քաշել է իր վրա` կրկնապատկելով, եռապատկելով սեփական եկամուտները, միլիոններ մսխելով յուրային պոլիփեդերի պարգևավճարների վրա, մյուսներին «երեք մատի կոմբինացիա» է ցույց տալիս։

Ու լավ էլ անո՛ւմ է. մի գիշերում պողոսացած «երեք միլիոն վարչապետերին» դա քիչ է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը