ԵԽԽՎ-ն մի կառույց է, որի կարծիքը գետնով տալ չի կարող որևէ երկրի իշխանություն
Այսօրվա ԵԽԽՎ մտահոգությունները լիարժեք արտացոլում են Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի հետևանքները: Մենք երբեք նման անլուրջ իրավիճակում չենք եղել, երբ ԵԽԽՎ-ն մեզ հուշի, որ գոյություն ունի զսպումների և հակակշիռների մեխանիզմ`ժողովրդավարական երկրների իրավական հիմքը, որի բացակայությունը խոսում է տվյալ երկրի ոչ ժողովրդավար` հետևաբար եվրոպական ընտանիքին խորթ լինելու մասին: Սա ուղիղ կապ է ունենալու ապագա ներդրումների որակի և քանակի վրա, և Հայաստանը դասվելու է ժողովրդավարական նահանջ կատարած երկրների շարքին:
Այո՛, այս ազդանշանը Ստրասբուրգից իրոք աննախադեպ է, նույնիսկ ռեկորդային, որտեղ հստակ խոսվում է, որ ՀՀ դատական համակարգը պետք է լինի անկախ և գործի իշխանության բաժանման և տարանջատման միջազգային սահմանադրական նորմերով:
Սա դեռ սկիզբն է և, ցավոք, եթե նման ձևով շարունակվեն դատական «ռեֆորմները», հեռու չէ այն օրը, երբ կարող ենք դասվել ժողովրդավարության հետ աղերս չունեցող երկրների շարքին:
ԵԽԽՎ-ն մի կառույց է, որի կարծիքը գետնով տալ չի կարող որևէ երկրի իշխանություն