Կարծիք

01.02.2020 16:39


Բա էն մյուս 72 փա՞ստը

Բա էն մյուս 72 փա՞ստը

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը «փայլեց»՝ հայտնի գրչի պատմությամբ։ Արդյունքում հերթական անգամ ցույց տվեց, որ որպես ղեկավար ադեկվատ չէ, ձեռքի հետ բացահայտեց ևս մեկ իմքայլական ատելություն սերմանողի, փշրեց Վանեցյանի և Սիմոնյանի ընկերական հարաբերությունները։

Բայց մի փոքրի հարց կա․ հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենաօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ։ Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը»։

Թող մեկ ամիս շարունակ ամենօրյա ռեժիմով Հրայր Թովմասյանը ծառայություն առաջարկեր։ Դա եղավ 31 անգամ, թող մի կես տարի էլ ամենշաբաթյա ռեժիմով ծառայություն առաջարկեր։ Դա էլ եղավ 28 անգամ։ Հաջորդ 14 ամիսն էլ թող ամիսը մեկ անգամ ծառայություն առաջարկեր։ Բոլորը միասին եղավ 73 անգամ։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ընդամենը 1 «փաստ»։ Հիմա կապ չունի՝ դա ծիծաղելի էր, ամոթալի, թե ինչ, որովհետև որոշների համար, օրինակ՝ իմ դիտարկած 6 լրատվամիջոցի, մի քանի դեպուտատի ու, լիքը զոմբիաֆեյքերի համար լավ էլ փաստ էր։ Բա էն մյուս 72 փա՞ստը։ Հուսով եմ՝ բոլոր փաստերն էլ գրիչը չեն, որը սկզբում ամենօրյա, հետո մեկշաբաթյա, իսկ վերջում ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի առաջ է եղել, ու աչքից հեռացրել՝ դնելով «համապատասխան տեղը»։ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ ամենօրյա ռեժիմով գրիչն աչքի առաջ է եղել։

Էդ հանրային պահանջ ասածը, որ գործում է ընդդիմադիրներից քրեական ենթամշակույթ կրող սարքելու և ասֆալտին փռելու համար, գուցե ձևավորվի նաև է՞ս դեպքում․ ասենք՝ Նիկոլ Փաշինյանից պահանջեն հրապարակի ևս 72 փաստ։ Բայց չհորինի, որովհետև թիմակիցներից մեկը, կարծեմ, փաստ էր հորինել, մարդ էր մեջ գցել ու ընկերոջից անգամ հրաժարվեց։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը