Լրահոս

01.02.2020 12:25


Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Nissan մակնիշի 36 NF 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում՝ «Գնթունիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթ է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Վարորդը եղել է երիտասարդ աղջիկ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը