Կարծիք

01.02.2020 11:17


ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» և «սառը ցնցուղ»՝ Փաշինյանի համար

ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» և «սառը ցնցուղ»՝ Փաշինյանի համար

ԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ... ԵԽԽՎ համազեկուցողները, որքան կարելի է հասկանալ հրապարակված տեքստից, բավական լավ տեղյակ են Հայաստանի վարչապետի կողմից վարվող բեսպրեդելային քաղաքականությունից....

Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնցով շահագրգռված է նաև Եվրոպայի խորհուրդը...

Ինչպես կասեն՝ "И ежу ясно...", թե ԵԽԽՎ դիտորդների հայտարարության հասցեատերն ով է...

Իհարկե, չի բացառվում, որ «փողոցային» ժողովրդավարության ջատագով Փաշինյանն իրեն բնորոշ ձևով շարունակի իր պրիմիտիվ սադրանքները և դարակազմիկ «գրիչառեպորտաժային» բացահայտումները ՍԴ նախագահի և ՍԴ դատարանի վերաբերյալ էլ ավելի սրելով իրավիճակը...

Ամեն դեպքում ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը՝ կապված ՍԴ-ի շուրջ իշխանությունների կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության հետ արժանացավ ԵԽԽՎ ուշադրությանը ու «սառը ցնցուղ» է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար...

Չեմ զարմանա, եթե վաղը «ԻՔ»-ական մի քանի անմեղսունակ պատգամավոր պատեպատ տան և ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին...

Հ.Գ. Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանն այսուհետ լավ կլինեն իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր դասելով պետական շահերից քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար ու անամոթաբարո դրա մեջ մեղադրեն իրենց ընդդիմախոսներին:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը