Արմավիրի մարզում 30-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Հ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 36 ԼF 650 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փողոցի արտաքին լուսավորության էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր նե նախապատրաստտվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: