9-ամյա երեխան ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը
Երեկ ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի բնակիչ, 9-ամյա Հ.Կ-ի դին: