Լրահոս

01.02.2020 10:40


Երևանում 31–ամյա վարորդը Mercedes-ով Նուբարաշենի աղբավայրի մոտ բախվել է էլեկտրասյանը, տապալել այն ու կողաշրջվել

Երևանում 31–ամյա վարորդը Mercedes-ով Նուբարաշենի աղբավայրի մոտ բախվել է էլեկտրասյանը, տապալել այն ու կողաշրջվել

Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Վ.-ն Էրեբունի-Նուբարաշեն ավտոաճանապարհի՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ իր վարած Mercedes մակնիշի 34 ՏN 249 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բախման հետևանքով էլ արտաքին լուսավորության էլեկտրասյունը տապալվել է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը