Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա. ԵԽԽՎ համազեկուցողներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության մեջ:
«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։
«Ավելին, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքն են հայցել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական ստանդարտների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր և պետք է հարգվի այդ սկզբունքը: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս սկզբունքին համապատասխան, նույնիսկ եթե իրականում թվում է, որ այս մեխանիզմի նպատակը, որը 2015 թ. Սահմանադրության փոփոխությունների ոգու ապահովումն է, համարվում է ճիշտ»,-նշել են համազեկուցողները:
ԵԽԽՎ համազեկուցողները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:
«Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, լինեն դրանք նախապատրաստվող, կամ արդեն սկսված, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի Խորհրդի համար»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ Tert.am